Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Սեպտեմբերի 19-ին մենք դասարանով գնացինք ճամփորդության դեպի Ծաղկունք։ Այնտեղ շատ ցուրտ էր, բայց մենք հասանք սարի գագաթին, որտեղ եկեղեցին էր։ Ես զարմացա, որ կարող եմ այդքան բարձր սար բարձրանալ։ Ճանապարհին մենք տեսանք, թե ինչպես էր մի մարդ այծեր սար բարձրացնում։ Մենք նաև մի փոքր լիճ տեսանք, որը պետք է անցնեինք։ Այդ լճի վրա կային քարեր, որոնց վրայով էլ անցանք։